ԱՄՆ-ն սպառնացել է ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա իրանական նավթի գնման համար

ԱՄՆ-ն սպառնացել է ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա իրանական նավթի գնման համար

Եթե Չինաստանը շարունակի մեծ քանակությամբ նավթ գնել Իրանից, ԱՄՆ իշխանություններն իրենց իրավունք կվերապահեն ուժեղացնել ճնշումը Պեկինի հանդեպ։ Չինաստանի և Իրանի միջև առևտրային կապերի ավելացումը հակասում է Թեհրանի դեմ նոր սահմանափակումներ մտցնելու Վաշինգտոնի պլաններին, որոնք ուղղված են հանրապետության միջուկային ծրագրի զսպմանը:

Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլիի համապատասխան հայտարարությունը:

«Բանակցությունները, որոնք ուղղված են Պեկինին նման գնումներից հետ պահելուն, կուժեղացվեն: Իրանական նավթի արտահանման ավելացումը մեզ չի գոհացնում։ Կարո՞ղ ենք ապահովել, որ մեր պատժամիջոցներն անթերի պահպանվեն»,- ասել է Մալլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում