Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Պատգամավոր Մհեր Սահակյանի ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր.-ի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մահ):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք ավտոմեքենան տեխնիկական անսարքություններ ունեցե՞լ է, թե՞ ոչ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել՝ մառախուղը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում