ժամանակն անցավ ու որևէ լուսանկար չհրապարակվեց, Բագրատը շարքային ստախոս է․ Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ ամբիոնից Վազգեն (Բագրատ) Գալստանյանին ժամանակ էր տվել՝ որպեսզի վերջինս մինչև ժամը 19։00-ը հրապարակի հավաքների ժամանակ իր կողմից հայտարարված փաստերն ու լուսանկարները։
«Բագրատին մինչ 19:00 ժամանակ էի տվել, որ հրապարակի իշխանության ներկայացուցիչների տարբեր ժամանակներում արված լուսանկարները կալանավայրից, իբրև թե որպես մեր դեմ «կոմպրոմատ»:
Ինչպես և ակնկալվում էր ժամանակն անցավ ու որևէ լուսանկար չհրապարակվեց:
Եվ ուրեմն, պատասխանատու կերպով հայտարարում եմ Բագրատ կամ Վազգեն Գալստանյանը ինձ համար որևէ կապ չունի քրիստոնեության հետ:
Բագրատը շարքային ստախոս է և վաստակավոր սրիկա»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, ԱԺ-ում պատգամավորն անդրադարձել էր Գալստանյանի կողմից արված հայտարարությանն ու նշել․
«Բեմից այսպիսի տեսք է հնչեցնում՝ «ինչ ասեմ, երանի ձեր կալանավորված վիճակը տեսած լինեք, ափսոս՝ էդ նկարները չեն հրապարակվել»: Փորձում է հավաքվածների մոտ ուժեղ կերպարի տպավորություն ստեղծել, թե բա՝ ես կոմպրոմատներ ունեմ, ինձանից վախենում են, հեսա էս կհրապարակեմ, հեսա էն կհրապարակեմ:
Ուրեմն լսի՛, Բագրատ, կամ Վազգեն, քանի որ հավաքվածների ներկայությամբ ինչ-որ նկարների մասին ես խոսել ու սպառնացել դրանց հրապարակմամբ, ես քեզ տալիս եմ մինչև ժամը 19:00-ն ժամանակ, ու նայի՝ սա քո տված ժամանակներից չի, որ անցնում է, ու ոչ մի բան տեղի չի ունենում: Եթե 19:00-ի դրությամբ ասածդ նկարները չհրապարակվեցին, ուրեմն՝ Բագրատ, դու ստախոս ես, հաշվի առնելով, որ խաչը վզիդ ես խաբում բոլորին՝ դու նաև սրիկա ես: Ասածս կարող ես բոլոր հարթություններում ընկալել՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, և քանի որ տղամարդկությունից շատ ես խոսում, նաև՝ այդ համատեքստում: Վերահաստատում եմ՝ սատանա կա քաղաքում»:
Կարծիքներ