Լիտվայի վարչապետը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ
Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնյալիսը հանդիպել է Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
Կառավարության ղեկավարը հրապարակման մեջ հերթական անգամ նշել է, որ Մերձբալթյան երկրները պատրաստ են Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցել, և հույս է հայտնել, որ Տիխանովսկայայի երեխաները Մինսկում կալանքի տակ գտնվող իրենց հորը շուտով գրկելու հնարավորություն կունենան։
Սկվերնյալիսը ասել է, որ Տիխանովսկայայի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այն ամենը, թե ինչի միջով է նա ստիպված եղել անցնել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ այժմ Բելառուսում ազգային զարթոնք է նկատվում, ինչին Վիլնյուսը միայն աջակցում է։ Պաշտոնյան հավելել է, որ «ազատ հանրության ձևավորման ճանապարհը հեշտ չի լինելու և վճռականություն է պահանջելու»։
Կարծիքներ