Պորտուգալիայում հրշեջ ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
Պորտուգալիայում հրշեջ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 2 զինծառայող, ևս երկուսն անհետ կորել են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Diario de Noticias թերթը։
«Հանրապետական ազգային գվարդիայի հինգ զինծառայողներից երկուսը, որոնք անհետ կորած էին համարվում հրշեջ ուղղաթիռի կործանումից հետո, հաստատվել է, որ մահացել են», - նշել է աղբյուրը։
Վերջինիս փոխանցմամբ՝ ուղղաթիռի օդաչուն փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց, ևս երկու զինվորական համարվում են անհետ կորած։
Կարծիքներ