Երևանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա վիրավոր
Երևանում Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոսի խաչմերուկում երեկ՝ ժամը 13:40-ի սահմաններում, բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Գագիկ Թորոսյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ, 58-ամյա Արթուր Չոբանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ա. Չոբանյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Գ. Թորոսյանն աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որակի ապահովման ճարտարագետ:
Կարծիքներ