ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում