Գերմանիայում հրաժարական է տվել հեղեղումներից տուժած շրջանի ղեկավարը

Գերմանիայում հրաժարական է տվել հեղեղումներից տուժած շրջանի ղեկավարը

Գերմանիայի արեւմտյան Արվայլեր երկրամասի վարչական ղեկավար Յուրգեն Փֆյոլերը հրաժարական է տվել, հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միության տարածաշրջանային բաժանմունքը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Հրաժարականի պաշտոնական պատճառ է նշվում քաղաքական գործչի առողջական վիճակը։

Տեղատարափ անձրեւների հետեւանքով, որոնք հուլիսի 12-ից սկսվել էին Գերմանիայի հարավ-արեւմուտքում, Արվայլերում զոհվել է 141 մարդ։

Օգոստոսի սկզբին գերմանական Քոբլենց քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել Փֆյոլերի հանդեպ «սպանություն անզգուշության պատճառով» եւ «մարմնական վնասվածքների հասցնում անզգուշության պատճառով՝ պարտականությունների չկատարման հետ կապված» հոդվածներով, քանի որ շրջանի իշխանությունները անփութություն են դրսեւորել՝ ուշ տեղեկացնելով բնակիչներին հեղեղումների սպասվող սպառնալիքի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում