Արաբական կոալիցիայի օդային ուժերը հարվածել են Եմենի հութիների դիրքերին
Էր-Ռիադի գլխավորած արաբական կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սանայում Անսար Ալլահ Հութի ապստամբների դիրքերին։ Այս մասին հինգշաբթի գիշերը հայտնել է Aden al-Gad տեղական լրատվական պորտալը։
Ըստ աղբյուրի՝ հարվածները հիմնականում հասցվում են հութիների տեղակայման վայրերին, ինչպես նաև Սանայում գտնվող ռազմական պահեստներին։ Առնվազն երեք օդային հարվածների արդյունքում քաղաքում որոտացել են մի քանի հզոր պայթյուններ, Ալ-Սաբին քաղաքի կենտրոնական թաղամասում ներկայումս նկատվում են էլեկտրաէներգիայի անջատումներ, վնասվել է նաև կամուրջներից մեկը։
Միևնույն ժամանակ, կոալիցիայի ղեկավարությունը տեղի բնակիչներին հորդորել է զգույշ լինել, որպեսզի չլքեն իրենց տները։ «Սանաայում օրինական ռազմական օբյեկտների դեմ թիրախային ավիահարվածներից բխող սպառնալիքի պատճառով մենք խաղաղ բնակչությանը կոչ ենք անում խուսափել ցանկացած կուտակումներից և չմոտենալ հրետակոծության վայրերին», - մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը։
Կարծիքներ