Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիա

Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի «Ֆեյսբուքի» էջից, մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

«Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը:

Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում