Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան. Վահան Քերոբյան

Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան. Վահան Քերոբյան

Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում:

«Միշտ եղել է, օրինակ` անշարժ գույք, ընկերություններ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քերոբյանը։

Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։

Միևնույն ժամանակ, Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։

Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021 թվականից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։

«Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,– ասաց Քերոբյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում