Ուկրաինան հացահատիկի արտահանման նոր երթուղու առաջարկ է ուղարկել ՄԱԿ
Ուկրաինան հացահատիկի անվտանգ արտահանման համար նոր ժամանակավոր նավագնացության երթուղու վրա աշխատանք կսկսի Ռուսաստանի Սևծովյան նախաձեռնությունից դուրս գալու հետևանքով:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման առաջին փոխնախարար Վասիլի Շկուրակովի նամակը ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությանը (IMO):
Փաստաթղթի համաձայն՝ Կիևի իշխանությունները որոշել են ժամանակավոր հիմունքներով ստեղծել ծովային երթուղի:
«Դրա նպատակն է ապաշրջափակել միջազգային նավագնացությունը Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում»,-նշել է Շկուրակովը:
Կարծիքներ