Լոնդոնի պատմական ֆինանսական շրջանում ոստիկանությունը կանեփի ֆերմա է հայտնաբերել
Լոնդոնի պատմական ֆինանսական շրջանում, որտեղ գրասենյակային շենքերը դատարկվել են COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով, ոստիկանությունը հայտնաբերել է կանեփի ֆերմա, հայտնում է AP-ն:
Լոնդոնի Սիթի շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ Անգլիայի բանկի մերձակայքում գտնվող շենքում հայտնաբերվել է մարիխուանայի 826 բույս: Ոստիկանությունը նշել է, որ տեղեկություններ է ստացել կանեփի «ուժեղ հոտի» մասին, ինչն էլ խուզարկության պատճառ է դարձել:
Սիթին, որը տուն է հանդիսանում է աշխարհի առեւտրային ապահովագրական խոշորագույն շուկայի, բանկերի եւ ֆոնդերի կառավարիչների համար, հիմնականում ամայացել է անցյալ մարտից, երբ նրա աշխատակիցների մեծ մասը սկսեց աշխատել տանից:
Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին առցանց միջոցառման ժամանակ ասել է, որ մարդիկ, ամենայն հավանականությամբ, կկատակեն այն բանի հետ կապված, թե ինչով են զբաղված կենտրոնական բանկի աշխատակիցները: «Մենք կդառնանք անվերջ կատակների առարկա, թե «հիմա մենք գիտենք, թե ինչով է զբաղված Անգլիայի բանկը»»,- ասել է նա:
Կարծիքներ