Հայտնի է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակը

Հայտնի է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակը

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի գրասենյակը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսան համարը։ Ցուցակը կգլխավորի Մարությանը։

Նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հետևյալ տեսքն ունի.

1. Հայկ Մարության - պրոդյուսեր (Երևանի նախկին քաղաքապետ, նրան ավագանու անդամները անվստահություն էին հայտնել և նույն նիստում 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայնով Երևանի նոր քաղաքապետ ընտրել նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին)

2. Հայկ Գրիգորյան - իրավաբան (կուսակցության վարչության անդամ)

3. Իզաբելլա Աբգարյան - դասախոս («Իմ քայլը» խմբակցության նախկին ավագանու անդամ, նա «Իմ քայլը» խմբակցությունից դուր էր եկել 44-օրյա պատերազմից հետո և դարձել էր ավագանու անկախ անդամ)

4. Գրիգորի Երիցյան - քաղաքագետ (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, նա Հայկ Մարությանի անվստահության գործընթացից անմիջապես հետո վայր էր դրել ավագանու մանդատը)

5. Քրիստինա Վարդանյան - բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ( «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ է եղել, նաև զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Վարդանյանը քաղաքապետարանում աշխատանքի էր անցել Հայկ Մարությանի կնոջ՝ Իվա Մարությանի ընկերուհին լինելու հանգամանքով պայմանավորված:)

6. Պեդրո Զարոկյան - գյուղատնտես

7. Իոսիֆ Կուբատյան - հանրային կառավարման մասնագետ ( Երևանի քաղաքապետարանի լրատվական վադչության նախկին պետն է եղել)

8. Սամվել Մելիքյան - իրավաբան

9. Արաքսի Դիլանյան - հանրային առողջապահության մասնագետ

10. Արամ Թորոսյան - ֆիլմարտադրող

11. Ռոբերտ Ծովյան - անհատ ձեռնարկատեր

12. Նարինե Արամյան - իրավապաշտպան

13. Տիգրան Պետրոսյան - տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ

14. Արամ Մանուկյան - անհատ ձեռնարկատեր

15. Սեդա Տեր-Մինասյան - լրագրող, թարգմանիչ

16. Վահագն Իսոյան - հրատարակիչ

17. Մուշեղ Հակոբյան - տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ

18. Լամարա Մանուկյան - թերապևտ-սրտաբան

19. Արմեն Հովսեփյան - գործարար կառավարման մասնագետ

20. Վարդան Զատիկյան - ինժեներ-մեխանիկ

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումը ԿԸՀ-ում ավարտվել է, ներկայացված փաստաթղթերը ստուգելու և առաջադրված թեկնածուներին գրանցելու համար ԿԸՀ-ն ժամանակ ունի 5 օր՝ մինչև օգոստոսի 18-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում