Ինչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը․ մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։
Հաղորդվում է, որ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է այն մինչև տարեվերջ ստորագրելու նպատակով։
Հիշեցնենք՝ Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Կարծիքներ