Պուտինի հաշվարկները սխալ էին ամենասկզբից. կկիրառի՞ արդյոք Ռուսաստանը միջուկային զենք
Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը Ռուսաստանի Կուրսկի մարզում համարում է ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական հարված:
«Ուկրաինան գործում է աշխարհի հզորագույն ռազմաքաղաքական դաշինքի հետ միասին: Այո, նա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն միաժամանակ և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն, և՛ արևմտյան այլ երկրներ՝ Կանադայից մինչև Ճապոնիա և Ավստրալիա, օգնում են Ուկրաինային ամեն հնարավոր ձևով՝ զենքով ու հետախուզությամբ: Իմ կարծիքով՝ Ուկրաինայի գործողությունները նաև համակարգում են ԱՄՆ-ից: Սա այն գլխավոր տարբերությունն է, որով բացատրվում են ուկրաինացիների հաջողություններն ու մեր անհաջողությունները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչը:
Խզմալյանի խոսքով, սակայն, ռազմատեխնիկական տեսանկյունից ներխուժման շարունակությունը անիմաստ է, քանի որ Ուկրաինայի խորքում մնում են զավթված տարածքներ, և կոմունիկացիաների ընդլայնումը շահավետ չէ. «Ըստ երևույթին՝ այն հաջողությանը, որին հասան ուկրաինացիները, նաև զարմանալի է հենց իրենց համար. չէին կարծում, որ այդքան արագ կզիջի ռուսական պաշտպանիչ շերտը: Պարզվեց, սակայն, որ Ռուսաստանն անպաշտպան է: Պրիգոժինի հաղթարշավը շատ բան բացահայտեց, միաժամանակ պարզվեց, որ նաև Ուկրաինան կարող է նման բանի հասնել: Ուկրաինան, իհարկե, չի գնա մինչև Մոսկվա, բնականաբար, դա արկածախնդրություն կլինի: Մոտ օրերս կփորձեն ամրացնել դիրքերը, եթե ՌԴ-ն չանցնի խենթության հասնող միջուկային ռմբակոծությունների»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի պատասխան գործողություններին, ապա Խզմալյանը կարծում է, որ դա լինելու է անուղղակի:
Ավելին` սկզբնաղբյուրում:
Կարծիքներ