Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:
Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
Պաշտպաններ
Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»
Կիսապաշտպաններ
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արթուր Միրանյան – «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»
Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։
Կարծիքներ