Դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու լիրայի վրա. թուրք տնտեսագետ

Դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու լիրայի վրա. թուրք տնտեսագետ

Թուրք տնտեսագետ Էվրեն Դևրիմ Զելյութը «Դոլարի ինդեքսն ահազանգ է լիրայի համար» վերտառությամբ հոդվածում նշել է, որ դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու թուրքական ազգային արժույթի՝ լիրայի վրա։

«Որքան ինդեքսային արժեքը բարձրանում է, այնքան դոլարն արժեք է ձեռք բերում մյուս դրամական միավորների նկատմամբ։ Իսկ ինդեքսային արժեքի անկումը նշանակում է, որ դոլարը համաշխարհային առումով արժեզրկվում է»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել է տնտեսագետը։

Նա ընդգծել է, որ դոլարի ինդեքսի փոփոխման դեմ ազգային արժույթները պահպանելու համար կենտրոնական բանկերը դիմում են տոկոսադրույքի ավելացմանը, մինչդեռ Թուրքիայում տեղի է ունենում հակառակ գործընթացը։

Ըստ Զելյութի՝ ԱՄՆ-ում իրականացվող ֆինանսական քաղաքականությունը ցույց է տալիս, որ շուտով Թուրքիայի նման երկրներում դոլարի քանակը խիստ նվազելու է, իսկ կուրսը՝ բարձրանալու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում