2020 թ. առաջին կիսամյակում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» ՀԿ կատարած աշխատանքների հաշվետվություն
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների համաձայն՝ 2020 թ. 1-ին կիսամյակում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների աջակցությամբ բացահայտվել է հանցագործության 95 դեպք, որոնք ընդգրկվել են ՀՀ ոստիկանության ամենօրյա օպերատիվ ամփոփագրերում:
Հանցագործությունների տեսակների պատկերը հետևյալն է.
1. Զենք և զինամթերքի հանձնման 24 դեպք, որից 10-ը՝ տարբեր տեսակի զենք, այդ թվում` 2 AKM ինքնաձիգ,
2. Հետախուզվողի հայտնաբերման 20 դեպք,
3. Անձնական ունեցվածքի գողության 30 դեպք,
4. Այլ հանցագործությունների 21 դեպք:
Կարծիքներ