Մեսսին կարող է միանալ «Մաչեսթեր Սիթի»-ին

Մեսսին կարող է միանալ «Մաչեսթեր Սիթի»-ին

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հաջորդ տարի` 2023 թվականին, կարող է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է El National-ը: «Քաղաքաբնակների» ղեկավարները ցանկանում են, որ 35-ամյա արգենտինացին հարձակողական եռյակ կազմի Էրլինգ Հոլանդի և Քևին դե Բրեյնեի հետ։ Թիմը գլխավորում է Խոսեպ Գվարդիոլան։

Ինքը՝ Մեսսին, այս պահին դիտարկում է կարիերան շարունակելու երկու տարբերակ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգում կամ վերադարձ կատալոնական «Բարսելոնա», որը գլխավորում է նրա ընկերը և նախկին թիմակից Չավին։ Արգենտինացի պետք է վերջնական որոշում կայացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում