Վլադիմիր Պուտինը Իշխան Զաքարյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Վլադիմիր Պուտինը Իշխան Զաքարյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկովիչ Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է պետության ղեկավարի հրամանագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ նաև Տելեգրամում