Չինաստանի բանակը հայտարարել է Թայվանի տարածքում զորավարժությունների երկարաձգման մասին

Չինաստանի բանակը հայտարարել է Թայվանի տարածքում զորավարժությունների երկարաձգման մասին

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը երկուշաբթի օրը կշարունակի զորավարժությունները Թայվանի շրջակա ջրերում և օդային տարածքում։ Այս մասին ասվում է  մարտական ​​հրամանատարության արեւելյան գոտու հայտարարության մեջ։

«Օգոստոսի 8-ին Արևելյան մարտական ​​հրամանատարական գոտին կշարունակի համատեղ զորավարժություններ անցկացնել Թայվանի շրջակա ջրերում և օդային տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ մշակվելու է ծովում հակասուզանավային պաշտպանության և հարձակողական գործողությունների կազմակերպումը։

 Արևելյան մարտական ​​հրամանատարական գոտին երկրորդ օրն անընդմեջ ընդլայնում է զորավարժությունները Թայվանի շրջակայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում