Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով ու պայթուցիկներով հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա
Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ և պայթուցիկներ են նետել ոստիկանական մեքենայի վրա։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 17-ին, հայտնել է Cumhuriyet հրատարակությունը։
Սկզբում ոստիկանությունը ժամանել է այն վայր, որտեղ, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել մարդկանց չարտոնված կուտակում։ Ոստիկանությունը կարգադրել է հավաքվածներին ցրվել։
Ի պատասխան՝ ոստիկանների ուղղությամբ մոլոտովի կոկտեյլներ ու ինքնաշեն պայթուցիկներ են նետվել։ Այնուհետև կասկածյալները փախել են։
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Ոստիկանությունը հետաքննում է պատահարը:
Կարծիքներ