ՌԴ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ դեսպանի եւ Արա Աբրահամյանի հանդիպումը ՌԴ ներքին գործերի եւ ԱԳ փոխնախարարների հետ
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Գորովոյը եւ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի եւ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նշվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության եւ համերաշխության պահպանման գործում բազմաթիվ հայ եւ ադրբեջանական համայնքների կարեւոր դերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին:
Ռուսական կողմը շեշտել է համատեղ կանխարգելիչ եւ բացատրական միջոցառումների պահանջըզ էթնիկ հիմքով քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը կանխելու, ինչպես նաեւ Ռուսաստանի օրենսդրությանը հետեւելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ