Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Թումանյան փողոցում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, էրեբունու և Մասիսի բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 15-ին Թումանյան փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Մասիս Չ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ ծալովի դանակ:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Մասիս Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Կարծիքներ