Կյանքից հեռացել է անվանի ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը
Կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը:
Հունվարի 19-ին անվանի ֆուտբոլիստի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Նա 60 տարեկան էր:
Ռոմիկ Վարդազարյանը մեծ հարգանք էր վայելում ֆուտբոլային աշխարհում:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոմիկ Վարդազարյանը հանդես է եկել «Կոտայքում» ու «Արարատում»: Կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի մարզչական աշխատանք է կատարել «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ակումբում:
Ռոմիկ Վարդազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 18.00-ին, «Հավերժություն» սգո սրահում (հասցե՝ Բագրատունյաց 44):
Կարծիքներ