Երևանը չի զարդարվի, հրապարակում տոնածառ չի դրվի. փոխքաղաքապետ

Երևանը չի զարդարվի, հրապարակում տոնածառ չի դրվի. փոխքաղաքապետ

Երևանում ամանորյա միջոցառումների համար նախատեսված գումարը փոխանցվել է Ստեփանակերտին, քաղաքը չի զարդարվի և հրապարակում տոնածառ չի դրվի: Այս մասին Freenews-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«2020թ-ի ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամն ավագանու որոշմամբ ուղղվել է Ստեփանակերտի վերականգնմանը: Առանց բյուջեի որևէ միջոցառում չենք կարող իրականացնել, դա վերաբերում է և տոնածառին, և փողոցների զարդարմանը, և տոնական մյուս միջոցառումներին»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում