Մեր իշխանությունը երբեք չի ուրացել Ցեղասպանությունը և չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք. Ալեքսանյան

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել Ցեղասպանությունը և չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք. Ալեքսանյան

Հայաստանի գործող իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Իրական Հայաստանում Ցեղասպանությունը երբևէ տեղ չպետք է ունենա, առհասարակ Հայաստանում այլևս երբեք Ցեղասպանություն չպետք է լինի»,-ասել է նա:

Անդրադառնալով 2023-ին ԼՂ-ում հայերի էթնիկ զտմանը՝ Ալեքսանյանը շեշտել է, որ իրական Հայաստանում այլևս երբեք նման բաներ չպետք է լինեն:

«Ցեղասպանության հիշատակը մեր բոլորի սրտերում է: Մենք, մեր իշխանությունը երբեք չենք ուրացել, չենք պատրաստվում ուրանալ Ցեղասպանությունը:

Ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք արտաքին հարաբերություններում: Մենք վաղը բոլորս միասին սգալու ենք մեր անմեղ նախնիների հիշատակը և այցելելու ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես ամեն տարի»,- ասել է Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում