Խեղդել ռուսական տնտեսությունը, ոչնչացնել ամբողջ Ռուսաստանը. Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով
Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, Արևմուտքը չի թաքցնում, որ իր քաղաքականության նպատակը ռուսական տնտեսությունը խեղդելն ու ոչնչացնելն է։
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մեզ իսկական հիբրիդային պատերազմ են հայտարարել՝ «տոտալ պատերազմ». այս տերմինը, որն օգտագործում էր նացիստական Գերմանիան, այժմ օգտագործում են եվրոպացի շատ քաղաքական գործիչներ, երբ խոսում են այն մասին, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ։
Նպատակները չեն թաքցվում, դրանք հայտարարվում են հրապարակայնորեն՝ ոչնչացնել, ջարդել, խեղդել ռուսական տնտեսությունը և ամբողջ Ռուսաստանը»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Կարծիքներ