Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց
![Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց](https://freenews.am/uploads/images/image_750x_61bc85588dd8a.jpg)
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթաց: Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մենք իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»,- հայտարարեց Մինասյանը:
Սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:
Ավելի վաղ, Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Ընդդիմությունը պահանջում է վերջ տալ իրավական ամենաթողությանը, նշելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսվել է ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ, որը, ըստ իրենց բնորոշման, քաղաքական ենթատեքստ է պարունակում:
Կարծիքներ