Հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք, առողջացել 778 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 հազար 818 դեպք, որից 321 հազար 884-ը`առողջացած, 7691-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9787 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 3308 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք, առողջացել է 778 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 405 հազար 279-ի:
Կարծիքներ