Ֆրանսիան հայտարարել է COVID-19 համաճարակի երրորդ ալիքի գագաթնակետին հասնելու մասին
Ֆրանսիան ամենայն հավանականությամբ շուտով կմոտենա կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքին։ Այս մասին ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Ատտալը:
«Արձակուրդներից մեկ շաբաթ և լրացուցիչ սահմանափակող միջոցներ մտցնելուց մեկուկես շաբաթ անց, հետևանքները նկատելի էին։ Ներկայումս հոսպիտալացված հիվանդները մի փոքր ավելի քիչ են, քան նախորդ շաբաթ: Ավելի քիչ են մարդիկ, ովքեր վերակենդանացման բաժանմունքներում են բուժվում: Թվում է, թե մենք հասել ենք գագաթնակետին կամ, հավանաբար, մոտ ենք շուտով այն անցնելուն»,- ասել է Ատտալը։
Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտնել էր, որ վերջին հինգ օրվա ընթացքում երկրում COVID-19 համաճարակը սկսել է թուլանալ, վարակման նոր դեպքերը նվազում են, բայց այդ անկումը մնում է փխրուն:
Համաճարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 5,2 միլիոնը, մահացել է ավելի քան 100 հազար մարդ:
Կարծիքներ