Նոյեմբերի 10-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Նոյեմբերի 10-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Կրեմլի մամուլի ծառայություն հաղորդագրության մեջ ասված է.

«Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ձեռք բերված համաձայնությունների մասին, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում հակամարտության երկարաժամկետ եւ համապարփակ կարգավորման համար:

 

Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարեւորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը:  Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա սերտ փոխգործակցության մասին `Հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման համատեքստում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում