Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման գործընթացների տարի. Պապոյանի ուղերձը

Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման գործընթացների տարի. Պապոյանի ուղերձը

Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման գործընթացների, բնության բարենպաստ երևույթների, ինտենսիվ գյուղատնտեսության համընդհանուր զարգացման և բարձր տնտեսական աճի տարի: Այդ մասին իր ամանորյա ուղերձում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մաղթում եմ, որ արտադրողականության ցուցանիշները շարունակեն բարձրանալ, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը բազմապատկվի, ապահովվեն շարունակական ներդրումային հոսքեր, ծնվեն նոր գործարար գաղափարներ, և իրականացված աշխատանքի արդյունքը զգացվի յուրաքանչյուրիս ընտանիքում»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում