Նեյմարի ու Ռոնալդուի ապրելակերպն ինձ համար չէ. «Լիվերպուլի» հարձակվող

Նեյմարի ու Ռոնալդուի ապրելակերպն ինձ համար չէ. «Լիվերպուլի» հարձակվող

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կիսվել է ֆուտբոլիստների առօրյայի մասին իր կարծիքով.


«Այո, ֆուտբոլն ունի իր արժեքները, որոնք ինձ դուր չեն գալիս։ Դա կապված է իմ ստացած դաստիարակության հետ։ Բայց ես չեմ ուզում որեւէ մեկին քննադատել։  Փոքր քաղաքից եկած տղայի համար այսքան ձեռք բերվածը մեծ հաղթանակ է։ Ինչ վերաբերում է Ռոնալդուի կամ Նեյմարի ապրելակերպին, ապա դա ինձ համար չէ։ Ես նրանց հետևում եմ սոցիալական ցանցերում, և դա ինձ բավական է։ Նրանք անհավանական կյանք են ապրում, բայց դա ինձ համար չէ»,- Մանեի խոսքերը, ինչպես հայտնում armsport.am-ը՝ մեջբերում L’Equipe-ը։

Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում սենեգալցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում