Ատլետիկոյի հարձակվողը կարող է հեռանալ թիմից
Հարձակվող Ժոաո Ֆելիշն այս ամառ կարող է հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից», գրում է armsport.am-ը:
Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը հետևում է խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին: Հարձակվողը պատրաստ է փոխել ակումբային գրանցումն այս մրցաշրջանի ավարտից հետո։
«Ատլետիկոն» չի ցանկանում վաճառել Ֆելիշին, ով ակումբի ռեկորդային տրանսֆերն է, բայց եթե մադրիդյան թիմն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չարժանանա, հարձակվողը կարող է հեռանալ:
Բացի այդ, Ժորժե Մենդեշը, ով Ֆելիշի գործակալն է, մտադիր է ամռանը իր հաճախորդին նոր թիմ գտնել։
Կարծիքներ