Ոստիկանները բացահայտել են Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կատարված ավազակությունը
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանները բացահայտել են օգոստոսի 6-ին Երևանի Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում կատարված ավազակությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում աշխատակցին վախեցրել և գումար են վերցրել: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց Կենտրոնական բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր:
Խանութի վաճառողուհին տվեց հաղորդում, որ անհայտ անձը, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է, նախնական տվյալներով, 520 հազար դրամ ու փախել:
Տարածքային քննչական մարմնում ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հայտնի դարձավ, որ հափշտակությունը կարող է կատարած լինի մայրաքաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 8-ի առավոտյան, ժամը 8.10-ին, իր տան մոտ տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին և տվեց խոստովանական ցուցմունք:
Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ