ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ. Դատավոր Ալեքսանդր Ազարյանին վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին՝ ժամը 14։10-ին։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ եւ մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ:
Նշենք, որ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանն ունի բարձր վարկանիշ, երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ՝ կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով:
Կարծիքներ