ԲԸՏՄ-ն հիշեցնում է՝ պետական անտառային հողերում խոտհարքները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100.000-150.000 ՀՀ դրամ) չափով:
Կարծիքներ