Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում