Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

Ավստրալիան լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելքներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով  Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարությունը:

«Այսօր Ավստրալիան լրացուցիչ նպատակային ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելքներ է սահմանել 55 անձի նկատմամբ և ֆինանսական պատժամիջոցներ՝ 37 իրավաբանական անձի նկատմամբ», - ասվում է հրապարակման մեջ:

Դրանում նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսման մեջ այն շրջաններից, որոնք գտնվում են ռուսական վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում