Հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից դեկտեմբերի 25-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 33-ամյա Գարիկ Թ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, վերջինս 2020 թ. ապրիլի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ