Մեքսիկայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է սպանվել
Մեքսիկայում ֆուտբոլային հանդիպաման ժամանակ գնդակահարվել է ֆուտբոլիստ Սերխիո Խորեգին:
Այս մասին հայտնել է Antena 3-ը։
Կուաուտլայում կայացած սիրողական խաղի ժամանակ ֆուտբոլիստը մոտեցել է պահեստայինների նստարանին ջուր խմելու համար: Այդ պահին նրան է մոտեցած տղամարդը 6 անգամ կրակել ֆուտբոլիստի ուղղությամբ։
Մարդասպանին հաջողվել է իրեն սպասող մոտոցիկլով փախչել:
Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին և փորձում պարզել նրա ինքնությունը: Սպանության դրդապատճառը հայտնի չէ:
Սերխիո Խորեգին խաղացել է բոլիվիական «Բլումինգ» և «Սան Խոսե» ակումբներում։ Բոլիվիայի հավաքականում նա 13 հանդիպում է անցկացրել։
Կարծիքներ