Սադիր Ժապարովն ստանձնել Է Ղրղզստանի նախագահի պաշտոնը

Սադիր Ժապարովն ստանձնել Է Ղրղզստանի նախագահի պաշտոնը

Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել Է Ղրղզստանի ղեկավարի պաշտոնը: 

Պաշտոնակալության արարողությանը նա երդում Է տվել, խոստանալով աշխատել հանուն ժողովրդի բարօրության, որից հետո համբուրել Է երկրի դրոշը: Հանրապետության Կենտրոնական ընտրական կոմիտեի ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան Ժապարովին Է հանձնել պետական խորհրդանիշերը՝ կրծքանշանը եւ նախագահական դրոշակը: Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններն անցկացվել են հունվարի 10-ին: Մասնակցությունը բարձր չի եղել. տեղամասեր են եկել ընտրողների ընդհանուր թվի 40 տոկոսից պակաս մասը:

Նրանց 79,2 տոկոսը քվեարկել Է Ժապարովի օգտին: 6,7 տոկոս ձայներով երկրորդ տեղն ստացել Է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Ադահան Մադումարովը: Այդ նույն օրը տեղի Է ունեցել կառավարման ձեւի որոշման շուրջ հանրաքվե: Նախագահի ինստիտուտի ուժեղացման օգտին քվեարկել Է ավելի քան 1,1 մլն քաղաքացի, խորհրդարականական հանրապետության օգտին՝ 152 հազար քաղաքացի կամ 11 տոկոսից պակաս մասը, եւս 62 հազարը (4,5 տոկոս) հանդես Է եկել կառավարման բոլոր ձեւերի դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում