Այսօր կքննարկվի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Այսօր կքննարկվի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկելու է Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը՝ «Լուրեր»-ին հայտնել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Այդ պահանջով խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին է դիմել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը։ Դիմումի հիմքում ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքն է, որը, Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։

Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում:

Եթե դատավորի դիմումի քննարկման արդյունքում կայացվի որոշում, որը բաց կլինի հրապարակման համար, ԲԴԽ-ն կտրամադրի հավելյալ տեղեկատվություն՝ պարզաբանել են խորհրդից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում