ԱՄՆ-ը չի կարող ներկա լինել ԳՀՀՊ-ի շուրջը բանակցություններին, մինչեւ չչեղարկի պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինելու միջուկային գործարքի շուրջը համաձայնագրի մասնակիցների բանակացություններին, մինչեւ չչեղակի Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Այս պահին ԱՄՆ-ը միջուկային գործարքի մասնակց չԷ, որպեսզի մասնակցի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջը նիստերին (ԳՀՀՊ)»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի (Թեհրանի նկատմամբ) պատժամիջոցները, չի կարող ներկա լիենլ միջուկային գործարքի շուրջը բանակցություններին»: Փետրվարի 18-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել Էր, թե Միացյալ Նահանգները պատրաստ Է Եվրամիության հրավերով մասնակցելու Իրանի եւ «5 + 1» ձեւաչափի մյուս մասնակիցների հետ (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, եւ Գերմանիա) իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցություններին: Reuters-ի տվյալներով՝ Եվրամիության մի բարձրաստիճանի ներկայացուցիչ հայտարարել Է, որ Բրյուսելը պատրաստ Է անցկացնելու մասնակիցների հանդիպում այդ ձեւաչափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ