Բայդենի երդմնակալությանն ընդառաջ ելույթներով են հանդես եկել Լեդի Գագան և Ջենիֆեր Լոպեսը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ ելույթով հանդես է եկել երգչուհի Լեդի Գագան: Այս մասին հայտնում է CNN-ը:
Փոփ աստղը կատարել է ԱՄՆ ազգային օրհներգի կարճ տարբերակը: Երգչուհին նշել է, որ իր համար մեծ պատիվ է երդմնակալության արարողության ժամանակ հանդես գալը:
Ելույթով հանդես է եկել նաև Ջենիֆեր Լոպեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ կունենան նաև Ջենիֆեր Լոպեսը, Դեմի Լովատոն, Ջասթին Թիմբերլեյքը և ուրիշ հայտիներ:
Կարծիքներ