16 օրենքի նախագիծ 2.5 տարում․ կշարունակեմ վաղվանից․ Սիսակ Գաբրիելյան

16 օրենքի նախագիծ 2.5 տարում․ կշարունակեմ վաղվանից․ Սիսակ Գաբրիելյան

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«16 օրենքի նախագիծ 2.5 տարում..․

Կշարունակեմ վաղվանից, արդեն 8-րդ գումարման Խորհրդարանում։

1. Եկամտահարկի վերադարձ աշխատող-սովորող ուսանողներին։ (Ավելի քան 500 քաղաքացի ՊԵԿ-ից արդեն հետ են ստացել միջինում 300-500 հազար դրամ)

2. Անվճար մաքսազերծում գույքի այդ թվում ավտոմեքենայի, հայրենադարձ քաղաքացիների համար։

(Ավելի քան 400 ընտանիք հայրենադարձվել ու օգտվել է արտոնությունից, շուրջ 3 մլն դոլարի)

3. Կարմիր գծերի վերացում 10 վարչական շրջանում, միայն լուսանկարով ակտավորելու արգելք։

( Համակարգն արդեն գործում է, քաղաքապետի հետ աշխատում ենք, առաջիկայում հետաքրքիր ու ժամանակակից նորամուծություններ կունենանք)

4. Շրջիկ առեւտրի կարգավորում, փողոցների բեռնաթափում, սանիտարական նորմերի սահմանում։

5. Փոստային ծառայությամբ դեղեր պատվիրելու հնարավորություն։

( Մի քանի հազար քաղաքացի արդեն իսկ օգտվել է օրենսդրական այս հնարավորությունից)

6. Հարկային ու ֆինանսական արտոնություն Սահմանապահ համայնքի բնակիչներին։ (Սահմանամերձ շուրջ 8 տասնյակ համայքներ 3 տարով ազատվել են հողի եւ գույքի հարկից, ոռոգման ջրի վարձավճարից, 50 տոկոսով գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարից):

7. ՃԵԿ խախտումների արձանագրում բջջային հեռախոսով։

( Ամենաքննադատվածը) Համակարգը գործում է, բայց դեռ ահագին կատարելագործելու տեղ կա։

8. եւ այլն»։

Շնորհակալ եմ բոլոր աջակցողներին, Անի Հովհաննիսյանին հատկապես։ Կներեք սխալների ու չարածի համար, կաշխատենք նաեւ 8-րդ գումարման խորհրդարանում, կրկին բաց եմ գաղափարների ու առաջարկների համար։

Աստված պահապան բոլորիս,- հավելել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում