ՌԴ ԱԳՆ-ում պատմել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության մասին

ՌԴ ԱԳՆ-ում պատմել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության մասին

 ԱՄՆ-ի հետ ստրատեգիական երկխոսության շրջանակներում նոր հանդիպումների գրաֆիկի մասին ըմբռնում չկա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների նկատմամբ վերահսկողության եւ չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:

«Ամերիկացիների հետ ռազմավարական կայունության շուրջ հետագա երկխոսությունը բավականին մեծ չափով կախված կլինի այն բանից, թե ինչպես կլուծվեն անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերը: Ներկայում ռազմավարական երկխոսության շրջանակներում նոր հանդիպումների գրաֆիկի մասին ըմբռնում ձեռք չի բերվել»,-արձանագրել Է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում