ՔՏՀԱՏՄշարունակում է մշտադիտարկումները. խախտումներ են հայտնաբերվել կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիներում
ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ վաղ առավոտից վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում։
Վերահսկողական աշխատանքների շրջանակներում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում նկատվում է խախտումների կտրուկ նվազում: Այսօրվա դիտարկման ընթացքում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել, իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության և կանգնած ուղևորներով փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ։
Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։
ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում:
Կարծիքներ